Հայաստանում Վրաստանի դեսպանը Հայաստանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային կոնֆլիկտների կարգավորման հարցը

1tv.ge-Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Տեղեկությունն այս մասին տարածում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Սագանելիձեն և Տոնոյանը քննարկել են տարածաշրջանային կոնֆլիկտների կարգավորման հարցը: