Սալոմե Զուրաբիշվիլին իր քարոզչական ծրագրի շրջանակներում երկու օր է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում է

Նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին նախընտրական ծրագիրը երեկ ներկայացրեց Սամցխե-Ջավախքի՝ Նինոծմինդաի և Ախալքալաքիի բնակիչներին:

Նախագահի թեկնածուն իր ելույթում նշեց, որ Վրաստանի քաղաքացիությունը կորցրած Ջավախքի բնակիչները շատ հեշտ պիտի վերականգնեն այն և պետությունը պիտի ապահովի էթնիկ հայ քաղաքացիների ինտեգրումը ու վրացերեն լեզվի ուսուցումը: Նա նաեւ ծղիկներ խոնարհեց Շառլ Ազնավուրի նկարի առջեւ:

Սամցխե-Ջավախք այցելության ընթացքում, Սալոմե Զուրաբիշվիլիին ուղեկցում էին մեծամասնության պատգամավորներ Գիա Գաչեչիլաձեն և Գիորգի Վոլսկին, ինչպես նաև շրջանի մեծամասնական պատգամավորները: Հանդիպմանը ներկա էին շրջանի մարզպետը և քաղաքապետերը:

Կողմնակիցների հետ հանդիպմանը զուգահեռ, թատրոնի շենքի դրսում հավաքվել էին նրա հակառակորդները:  Նրանք Զուրաբիշվիլիին դավաճան անվանեցին և դատապարտեցին «Վրացական Երազանք»-ի կողմից աջակցություն վայելող թեքնածուի այցը Ջավախք:

Այժմ Սալոմե Զուրաբիշվիլին նախընտրական հանդիպում է անցկացնում Ախալցխայի բնակիչների հետ դրամատիկական թատրոնի շենքում: