Ռուսթավիում իրականացվեց Ժողովրդավարության զարգացման ծրագիր ազգային փոքրամասնությունների ներգրավմամբ

«Ամբրելա» կազմակերպությունը «Ժողովրդավարության Սերմ» ծրագրի շրջանակներում Վրաստանի ք. Ռուստթավիում, սեպտեմբերի 24-30 իրականացրեց թրեինինգ ծրագիր, որին մասնակցեցին 20 երիտասարդներ Վրաստանի տարբեր շրջաններից, նեռարյա Նինոծմինդայի ու Ախալցխայի մունիցիպալիտետնրը: «Ժողովրդավարության Սերմ» ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպայի Խորհրդի, Եվրոպայի Երիտասարդական Հիմնադրամի կողմից:

Ծրագրի նպատակն էր երիտասարդների դերի բարձրացում տեղական ինքնակառավարման -գործընթացներում: Ծրագրի հիմնական թիրախը 17-30 տարեկան հասակի Վրաստանի հեռավոր ու անբարենպաստ պայմաններում ապրող երիտասարդներին ներկայացումն էր:

Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացան տեղական ժողովրդավարության սկզբունքներին ու կառավարման գործընթացներում մասնակցության հնարավորություններին:  Թրեինինգի անցկացվեց ոչ-ֆորմալ կրթության մեթոդով:

Ծրագիրը նաև ներառում է իր մեջ գործողությունների պլանի մշակում, որի իրականացումը նախատեսվում է մասնակիցների վերադարձից անմիջապես հետո: