Քաղաքապետարանի բարեգործական ճաշարանին Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը տրամադրեց 2 տոննա կարտոֆիլ

Հոկտեմբերի 5-ին Ախալցխայի հոգևոր տեսչությունը, Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանի գլխավորությամբ այցելեցին Ախալցխայի քաղաքապետարանի բարեգործական ճաշարան։

Ճաշարանը օրեկան մեկ անգամյա սնունդ է տրամադրում ծայրահեղ ծանր պայմաններում գտնվող անձանց։ Այս ճաշարանում ընդգրկված են շուրջ 200 անձինք, որոնց Հոգևոր Տեսչությունը տրամադրեց 2 տոննա կարտոֆիլ։

Քաղաքապետարանից շենքի մոտ Հոգևոր տեսչությանը դիմավորեցին քաղաքապետի տեղակալ Ռուբեն Կարապետյանը և ճաշարանի տնօրեն Վեռա Բարձիմաձեն։

Բարեգործական ճաշարանի անձնակազմն իր խորին երախտագիտությունը հայտնեց Հոգևոր Տեսչությանը հանձինս Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանին հոգածու վերաբերմունք ցուցաբերելու համար։