Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում տեղի ունեցավ 1+4 ծրագրի այս տարվա շնորհանդեսը

Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանում տեղի ունեցավ 1+4 ծրագրի շնորհանդեսը, որը ներկայացրեց քաղաքացիական ինտեգրման բաժնի ղեկավար Էլիսո Լոմիձեն:

Հանդիպումը կազմակերպվել էր հատուկ 1+4 ծրագրի մասնակից ուսանողների համար: Ծրագրի նպատակն է երիտասարդների աշխատանքով ապահովելը և ինտեգրելը վրաց հասարակության մեջ:

1+4 կրթական ծրագրի մասնակիցները կկարողանան մեկից մինչեւ վեց ամսվա փորձ ձեռք բերել պետական ​​հաստատություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում եւ այլ հանրային ծառայություններում:

«Ծրագիրը գործում է 2017 թվից և սա արդեն երկրորդ ընդունելությունն է: Կարծում ենք, որ սա ազգային փոքրամասնությունների համար հասարակության մեջ լիարժեք ինտեգրման լավագույն միջոցն է»,- ասում է Էլիսո Լոմսաձեն:

Փորձառություն ձեռք բերելու  ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն հայտը մինչեւ հոկտեմբերի 22-ը:2018 թվի աշնանային ընդունելության համար ազատ է 500 տեղ: Ցանկացողները մանրամասն տեղեկատվություն կարող են ստանալ Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերում Վրաստանի պետական նախարարության վեբ կայքում:

Հատուկ ստեղծված հանձնաժողովը ծրագրին մասնակցել ցանկացողներին կընտրի հատուկ սահմանված չափանիշների համաձայն: