Արալում տեղի է ունեցել վերանորոգված դպրոցի բացման արարողություն

Ադիգենի շրջանի վրացական Արալ գյուղում տեղի ունեցավ վերանորոգված դպրոցի բացման արարողություն։ Դպրոցի բացման արարողությանը ներկա էին Սամցխե-Ջավախքի նահանգապետը, այս շրջանից ընտրված խորհրդարանի պատգամավորը, Ադիգենի քաղաքապետը եւ ռեսուրսկենտրոնի ղեկավարը հոգեւորականների հետ միասին։

Վերանորոգված դպրոցը հաճախում է 192 աշակերտ; Դպրոցի շենքը  հարմարեցված է հաշմանդամների համար:

Երկու հարկանի շենքում կա 13 դասասենյակ: Այն իր մեջ ներառում է նաեւ մարզասրահ: