Այսօր Ադիգենի շրջանի Շուլավեր գյուղում բացվեց նոր դպրոց, որը նախատեսված է տարրական դասարանի աշակերտների համար։
Դպրոցի բացման արարողությանը ներկա էին Սամցխե—Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Ախալցխայի եւ Ադիգենի շրջանի մեծամասնական պատգամավոր Գիորգի Կոպաձեն, Ադիգենի քաղաքապետը եւ ռեսուրսկենտրոնի ղեկավարը:
Դպրոցը կառուցված է շվեյցարական չափանիշներով եւ նախատեսված է տարրական դասարանների համար: Շենքը հարմարեցված է հաշմանդամների համար:
Դպրոցում կա գրադարանը եւ մարզասրահ: Այն համալրված է ժամանակակից գույքով: