Թբիլիսիյում գտնվող այս տունը մշտապես իր վրա է սևեռում անցորդների ուշադրությունն՝ իր յուրօրինակությամբ

Թբիլիսիի Սոլոլակի թաղամասում՝ Շալվա Դադիանի-Լադո Ասաթիանի փողոցների խաչմերուկում գտնվող այս տունը մշտապես իր վրա է սևեռում անցորդների ուշադրությունն՝ իր յուրօրինակությամբ։

Տարիներ շարունակ գտնվելով ոչ բարվոք վիճակում՝ այն այսօր այլ տեսք է ստացել։

Երկու ամիս առաջ ավարտվեց 2016 թ-ից սկսված ռեստավրացիոն աշխատանքները, և շենքն իր գեղեցիկ տեսքով այժմ զարդարում է 19-րդ դար երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ մտավորականության կենտրոնատեղի դարձած Սոլոլակի թաղամասը։

Տունը պատկանել է ցարական բանակի հայ գեներալ Դավիթ Բեհբութովին (Բեհբության)՝ ցարական բանակի երևելի զորահրամանատար, գեներալ Բարսեղ Բեհբութովի եղբորը։

Դավիթ Բեհբութովն ակտիվ մասնակցություն է ունեցել Նապոլեոնի դեմ մղվող պատերազմին, Կովկասյան պատերազմին, Ղրիմի պատերազմին, Լեհական և Հունգարական արշավանքներին։ Նրա գործունեության մեջ կա այսպիսի հիշարժան մի դրվագ։ 1828-1829 թթ. ռուս-թուրքական հերթական պատերազմից հետո, երբ կնքվեց Ադրիանապոլսի հաշտության պայմանագիրը, պատերազմում ռուսական զորքերի հրամանատար և այնուհետև Կովկասի փոխարքա Իվան Պասկևիչը Դավիթ Բեհբութովին է վստահում հաշտության պայմանագրով Օսմանյան կայսրությունից քրիստոնյաների վերաբնակեցման հարցերով զբաղվող կոմիտեի աշխատանքների վերահսկողությունը։

Հարություն Հայրապետյանի facebook-յան էջից