Վերականգնման աշխատանքներ կիրականացվեն  Ռոմանովների պալատում եւ Լիկանիի պատմական համալիրում

Այսօր պաշտոնապես մեկնարկեց Ռոմանովի պալատի վերականգնման եւ վերանորոգման նախագծի եւ Լիկանի պատմական համալիրի վերանորոգման ծրագրի շնորհանդեսը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերականգնել Ռոմանովի պալատը,  պատմական այգին: Բացի այդ, նախատեսվում է կառուցել հյուրանոցային համալիր եւ բազմաթիվ
այլ ենթակառուցվածքներ զբոսաշրջիկների համար։

Ծրագրի շնորհանդեսին ներկա էին տեղական իշխանության ներկայացուցիչները Սամցխե-Ջավախքի նահանգապետի  գլխավորությամբ, ինչպես նաեւ խորհրդարանականներ, կառավարության անդամներ, բիզնեսի եւ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:

Սամցխե-Ջավախքի  նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլու խոսքերով, այս նախագծի իրականացումը կբարձրացնի Լիկանիի զբոսաշրջիկների թիվը եւ այն կդառնա Վրաստանում առավել գրավիչ եւ բազմամարդ զբոսաշրջային վայրերից մեկը: