Ախալցխայում նշեցին վետերանների օրը

Վետերանների օրվա կապակցմամբ Սամցխե- Ջավախքի նահանգապետ  Բեսիկ Ամիրանաշվիլին, Ախալցխայի եւ Ադիգենի մաժորիտար պատգամավոր Գիորգի Կոպաձեն, քաղաքապետ Զազա Մելիքիձեն, քաղաքային խորհրդի նախագահ Գելա Նոզաձեն եւ տեղական մի շարք պաշտոնյաներ ծաղիկներ խոնարհեցին Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհվածների հուշարձանի մոտ:

Օրվա խորհուրդը հարգելուց եւ ծաղիկներ խոնարհելուց հետո Ախալցխայի քաղաքապետարանում տեղի ունեցավ վետերանների հետ հանդիպում: Վետերանները միմյանց հետ մրցեցին նարդի խաղով, ինչից հետո հաղթողները պարգեւատրվեցին խորհրդանշական նվերներով: Հաշմանդամի կարգավիճակ ունեցող վետերանների բանկային քարտերի վրա  սիմվոլիկ գումար փոխանցվեց: