Ախալքալաքում տեղի ունեցավ Արդարադատության տան բացման պաշտոնական արարողությունը

Հոկտեմբերի 18-ին Ախալքալաքում տեղի ունեցավ Արդարադատության տան բացման արարողությունը, որին մասնակցում էին Հայաստա’նի և Վրաստանի արդարադատության նախարարներ Արտակ Զեյնալյանը և Թեա Ծուլուկիանին, Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն, Հաշտեցման ու քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին, Հայաստանի և Վրաստանի փոխարտգործնախարարները, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, բազմաթիվ հյուրեր Վրաստանի տարբեր շրջաններից, ինչպես նաև հարյուրավոր ախալքալաքցիներ։

Բացման հանդիսավոր խոսքով հանդես եկավ Վրաստանի արդարադատության նախարարը, ով կարևորեց Արդարադատության տան բացման նշանակությունը և դրա ստեղծած հնարավորություններն ազգաբնակչության համար։

Այնուհետև, ներկաները շրջայց կատարեցին և ծանոթացան նորակառույց շենքի պայմաններին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։