Հայաստանի և Վրաստանի անկախության 100 ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվում

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը հոկտեմբերի 21-ին Հայաստանի և Վրաստանի անկախության 100 ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպում։ Միջոցառումը կրելու է բարեգործական բնույթ եւ տոմսերի հաշվին կուտակված գումարը ուղղվելու է եկեղեցու վերանորոգմանը։

Համերգային միջոցառումը տեղի կունենա Մեսխեթիի պետական դրամատիկական թատրոնի շենքում։

Ծրագրի ընթացքում իրենց ելույթներով կներկայանան՝ «Ախալցխա» երգի և Պարի համույթը և Ախալցխայի թիվ 3 միջնակարգ դպրոցը։

Միջոցառման սկիզբը՝ 18։00 տոմսերի համար կարող եք զանգահարել այս հեռախոսահամարին՝ 574500691