Վրաստանը ԱՄՆ-ի համար գերագույն ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող երկիր է

1tv.ge-Վրաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար գերագույն ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող երկիր է,- այս մասին նշել է Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը՝ Թբիլիսի այցի շրջանակներում անցկացված հանդիպումները մեկնաբանելիս:

Բոլթոնի գնահատմամբ, նա հիանալի հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի, պաշտպանության նախարար Լևան Իզորիայի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հետ:

Նրա խոսքով, վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմանը խոսքը վերաբերել է հնարավորություններին, որոնք կապված են Վրաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների խորացման և տարածաշրջանում համագործակցության հետ: