Բորժոմիում գրանցված երկրաշարժը զգացվել է նաեւ Ախալցխայում

Այսօր ժամը  13։03-ին Վրաստանում երկրաշարժ է գրանցվել։ Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.3 մագնիտուդ:

Կենտրոնի տվյալների համաձայն ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բորժոմիի շրջանի Վարդգինեթի գյուղի մոտ մոտակայքում։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ Ախալցխայի շրջանում։