Ընտրությունները Ախալցխայի շրջանում ընթանում են խաղաղ մթնոլորտում

Ախալցխայում գրանցված խախտումների մասին խոսում են ընդդիմության ներկայացուցիչները: Նրանց խոսքերով քարոզչություն իրականացնողները ունեն մարդկանց ցուցակներ ու հեռախոսի համարներով եւ հետեւում են թե ովքեր են այցելել ընտրատեղամաս։ Ցուցակի վրա գրված է «Մեր աջակիցները», որոնք հերթով ստուգվում են։ Եթե քաղաքացին չի կարողացել այցելել նրա հետեւից մեքենա են ուղարկում, որպեսզի նա գա եւ քվեարկի։  Հաշմանդամներին եւ տարեցներին համար շարժական արկղերը սպասարկող մեքենաների վրա  գրված է 48 համարը։

Ախալցխայի շրջանի 28-րդ ընտրատեղամասում 50 քվեաթերթիկի փոխարեն 49 հատ է հայտնաբերվել, որի համար ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը բողոք է գրել: Համար 5 տեղամասում մեկ քվեաթերթիկով շատ է եղել։ 50 քվեաթերթիկի փոխարեն հայտնաբերվել է 51 քվեաթերթիկ, ինչի համար «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչը բողոք է գրել։

Չնայած քարոզիչների ակտիվ աշխատանքի եւ ընտրողների ցուցակների ընդհանուր առմամբ ընտրությունները Ախալցխայի շրջանում այս պահի դրությամբ խաղաղ ու առանց լուրջ միջադեպերի են ընթանում։