Exit poll-երի արդյունքները չեն համընկնում

Aliq.ge-Վրաստանի նախագահական ընտրություններն ավարտվեցին: «Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատվերով «Փսիխոպրոեքտի» ընկերության կողմից անցկացված exit poll-ի համաձայն, ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին՝ 52,3 տոկոս:

Երկրորդ տեղում է Գրիգոլ Վաշաձեն՝ 28,1 տոկոս:

Երրորդ տեղում՝ Դավիթ Բաքրաձեն՝ 9,2 տոկոս

Չորրորդ տեղում՝ Զուրաբ Ջափարիձեն՝ 3,3 տոկոս

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության պատվերով “Edison Research”-ի կողմից անցկացված exit poll-ի համաձայն, նախագահական ընտրություններում Սալոմե Զուրաբիշվիլին և Գրիգոլ Վաշաձեն 40 ական տոկոս են հավաքել:

Երրորդ տեղում է Դավիթ Բաքրաձեն՝ 10 տոկոս

Չորրորդ տեղում՝ Շալվա Նաթելաշվիլին՝ 3 տոկոս

Դավիթ Ուսուփաշվիլի՝ 2 տոկոս

Զուրաբ Ջափարիձե՝ 2 տոկոս

Exit poll է անցկացրել նաև BCG Research-ը «Եվրոպական Վրաստանի» պատվերով: Նրա տվյալները հետևյալն են՝ Գրիգոլ Վաշաձե՝ 37 տոկոս, Սալոմե Զուրաբիշվիլի՝ 34 տոկոս, Դավիթ Բաքրաձե՝ 17 տոկոս, Շալվա Նաթելաշվիլի՝ 5 տոկոս: