Բեսիկ Ամիրանաշվիլին ընդունեց Արդահանի նահանգապետին

Սամցխե-Ջավախքի նահանգապետը  հանդիպում անցկացրեց Թուրքիայի պատվիրակության հետ, որը պաշտոնական այցով գտնվում էր  Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում: Այցի նպատակն էր  տարածաշրջանի առևտրատնտեսական և մշակութային ներուժի կիսումը և երկկողմ հարաբերությունների զարգացումը:

Կողմերը քննարկել են տարածաշրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Նրանք նաեւ խոսել են տարբեր ուղղություններով համագործակցության հեռանկարների մասին:

Բեսիկ Ամիրանաշվիլին պատրաստակամություն է հայտնել սերտ և բեղմնավոր երկկողմ համագործակցության համար և նշել է, որ երկու տարածաշրջանների միջև նոր հարաբերություններ հաստատելը և ներկա հարաբերությունների ամրապնդումը կնպաստի շրջանների զարգացմանը ու կձեւավորի արդյունքի վրա հիմնված նախագծերի իրականացման միջավայր:

Արդահանի նահանգապետի պաշտոնական այցը Սամցխե-Ջավախքում տևեց մեկ օր: