C հեպատիտի ախտորոշման համար հատուկ անկյուն է բացվել Ախալցխայի արդարադատության տանը

Ախալցխայի  արդարադատության տան շենքում բացվել է լաբորատոր անկյուն, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է հանձնել C հեպատիտի ախտորոշման անալիզ: Ստուգումը լիովին անվճար է:

Ստուգում անցնել ցանկացող դիմորդը հարկավոր է ներկայացնի անձնագիր, որից հետո արագ թեսթի միջոցով 5 րոպեից կստանա իր ախտորոշման պատասխանը: Քաղաքացին պատասխանի արդյունքները կստանա նաեւ հեռախոսին հաղորդագրության տեսքով:

Այս նախագիծը իրականացնում է «Ապագան առանց C  հեպատիտի» Հասարակական Առողջապահության Հիվանդությունների  Վերահսկման կենտրոնը եւ յուստիցիայի տունը: Նրանց նպատակն է, որ առավել մեծ թվով քաղաքացիներ ստուգում անցնեն C հեպատիտ հիվանդությունը ախտորոշելու համար եւ վարակի հայտնաբերման դեպքում՝  ժամանակին անցկացնեն բուժման ծրագիրը: Ծրագիրը իրականացնող կազմակերպությունը մեկ քաղաքացու ստուգման համար ծախսում է գումար, որը չի գերազանցում 160 լարի:

Երկու շաբաթվա ընթացքում 300 մարդուց ավելի դիմել է Ախալցխայի արդարադատության տանը անվճար ստուգում անցնելու համար: Ստուգում անցածների շարքում կան նաեւ այնպիսի քաղաքացիներ, որոնց մոտ հայտնագործվել են C  հեպատիտի վարակ:

Տվյալ արագ թեսթը չի կարող որոշել հեպատիտի բարդությունը, ինչի պատճառով հիվանդության հայտնաբերման դեպքում հիվանդներին ուղարկում են հիվանդանոց:

Վրաստանում հեպատիտ C ծրագրի մեկնարկից ի վեր գրանցվել է ավելի քան 50 000 հիվանդ: Բուժումից ներգրավվել է ավելի քան 49 000 մարդ, որից ավելի քան 45,000 մարդ հաջողությամբ ավարտել են բուժումը:  Հեպատիտ C հիվանդությունից բուժման ցուցանիշի կազմում է 98,3%: