Ավտովթարի պատճառով մարդ է զոհվել

Ախալցխայի քաղաքապետարանի Ածղուր գյուղի մոտակայքում այսօր երեկոյան տեղի է ունեցել ավտովթար, որի պատճառով մարդ է զոհվել: Ախալցխա-Թբիլիսի ավտոճանապարհի վրա բախվել է մարդատար միկրոավտոբուսը մեքենայի հետ: Վթարի ենթարկված մեքենայում մեկ մարդ տեղում մահացել է: Վթարից ութ տուժած տեղափոխվել է հիվանդանոց: Նրանց առողջական վիճակի մասին դեռեւս տեղեկություններ չկան:

Նախնական տվյալներով վթարի ենթարկված փոքրիկ մարդատար մեքենան մարդկանց Ախալքալացից տեղափոխում էր Ռուսաստանի Դաշնություն:

Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 5-րդ մասով հետաքննության ընթանում է ճանապարհային երթեւեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտելու փաստով, որը պատճառ դարձավ անձի մահվան, ինչը  ենթադրվում է  պատիժ չորսից յոթ տարի ազատազրկման: