Ավտովթարից տուժած ՀՀ 6 քաղաքացիներից 2-ը երեխաներ են

news.am-Ախալցախայի Ածղուրի գյուղի մոտ ավտովթարից տուժած ՀՀ վեց քաղաքացիներից երեքը տեղափոխվել են Թբիլիսի. Վրաստանում Հայաստանի դեսպանությունը մանրամասներ է փոխանցել նոյեմբերի 10-ի ուշ երեկոյան Ախալցխայի մոտ տեղի ունեցած ավտովթարի եւ դրա հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիներ առողջական վիճակի մասին։

Դեսպանությունում ճշտել են, որ Ախալցախայի Ածղուրի գյուղի մոտ է տեղի ունեցել վթարը. «Մերսեդես Վիանո» եւ «Շկոդա» ավտոմեքենաները միմյանց են բախվել։ «Միկրոավտոբուսը տեղափոխում էր Ջավախքի Կարտիկամ գյուղի բնակիչներին, ովքեր ՀՀ քաղաքացիներ են։ Նրանցից 3-ին Ախալցխայից արդեն տեղափոխել են Թբիլիսի։ 2-ը երեխա են՝ 6 եւ 8 տարեկան, առաջինի վիճակը ծանր է, իսկ երկրորդինը՝ կայուն, կյանքին վտանգ չի սպառնում։ Միկրոավտոբուսի վարորդին եւս տեղափոխել են Թբիլիսի, կրծքավանդակի մոտ ունեցած ցավերի պատճառով։ «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող 50 տարեկան Մ.Թ.- ն մահացել է, նա Վրաստանի ՆԳՆ աշխատակից էր։