«Ազգային շարժման» լիդերները զրուցում են, որ ծրագրած ունեն հեղափոխական սցենար. Իրակլի Կոբախիձե

1tv.ge-«Ազգային շարժման» լիդերները զրուցում են այն բանի մասին, որ ծրագրած ունեն հեղափոխական սցենար, գիտենք, որ նրանք ունեին նման սցենար 2016 թվականին, սակայն նրանք երբեք չեն հասնի Վրաստանում ապակայունացմանը և հեղափոխությանը,-այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

«Դա հասկանալի է ամեն ինչից, հասկանալի է ազգային շարժման լիդերների և նրանց ռուս փյառտեխնոլոգի հայտարարություններից: ՈՒղիղ զրուցում էր Շկլյարովը այն մասին, որ պատրաստվում է հեղափոխություն: Նույնպես զրուցում էր Սաակաշվիլին այն մասին, որ եթե իշխանությունները ցանկանում են հեղափոխություն, ապա կստանան այդ: «Ազգային շարժման» լիդերները զրուցում են այն բանի մասին, որ ծրագրած ունեն հեղափոխական սցենար, սակայն, գիտենք, որ նրանք ունեին նման սցենար 2016 թվականին, սակայն նրանք երբեք չեն հասնի Վրաստանում ապակայունացմանը և հեղափոխությանը: Բոլորին կոչ եմ անում զերծ մնալ «ազգային շարժման» կողմից ծրագրվող սադրանքներից»,-հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: