Ախալցխայի քաղաքապետարանի գրադարանները թարմացվել են նոր գրքերով

Ախալցխայի քաղաքապետարանը  «Մշակույթի եւ հաստատությունների միությանը» պատկանող գրադարանների համար ձեռք է բերել մոտ հազար  գեղարվեստական, դասական եւ մանկական գրականություն:

Այսօր Ախալցխայի քաղաքապետարանի սակրեբուլոյի նախագահ Գելա Նոզաձեն,  քաղաքապետի առաջին տեղակալ Գուրամ Մելիքիձեն եւ Մշակութային հաստատությունների միության տնօրեն Գիորգի Ժուժունաձեն  գրքերը  փոխանցել  են շրջանի գրադարանների տնօրեններին:

Շրջանի գրադարաններում նոր գրքերի ձեռքբերումը բխում է ընթերցասեր քաղաքացիների շահերից: Հարկավոր է նշել նաեւ, որ  տարիների ընթացքում գրադարանները  այս քանակի գրքերով երբեք չեն թարմացվել: Գրքերը նախատեսված են բոլոր տարիքի ընթերցողների համար: Այն ձեռք բերելու համար տեղական բյուջեից հատկացվել է  մոտ 15 000 լարի: