Ախալցխայում դպրոցական աղջիկներին հետևել է Պակիստանի քաղաքացի ով արդեն ձերբակալվել է

Ախալցխայում ձերբակալվել է 37 ամյա  Պակիստանի քաղաքացի, ով հայկական դպրոցի հարակից փողոցում հետեւել է դպրոցից դուրս եկող աղջիկներին:  Տվյալ տղամարդը  Ախալցխայում աշխատում էր սննդի կետերից մեկում եւ ապրում էր ինչ-որ հյուրանոցում:

Մի քանի օրվա ընթացքում թվով 7 աղջիկները հայտնվել են կալանավորվածի հետապնդման թիրախում: Նրանք արդեն ծնողների հետ միասին վկայություն են տվել իրավապահներին:

Դպրոցի հարեւանությամբ ապրող քաղաքացիներից մեկի խոսքերով՝ դեպքը պատահել է քաղաքի հայկական դպրոցի փողոցում, երբ դպրոցական աղջիկները մի քանի օրերի ընթացքում նկատել են նրանց հետեւող 37 ամյա տղամարդուն:

«Աղջիկները կատարվածի առիթով տեղեկացրել են իրենց ծնողներին, ինչի արդյունքում ծնողները սկսել են հետեւել եւ թաքուն նկարահանել երեխաներին հետեւող տղամարդուն: Վերջապես բավարար փաստեր կուտակելով աղջիկների ծնողները դիմել են իրավապահ մարմիններին, ովքեր հայտնաբերել եւ ձերբակալել են տղամարդուն: Պարզվել է, որ 37 ամյա տղամարդը Պակիստանի քաղաքացի է եւ ապրում էր Ախալցխայի հյուրանոցներից մեկում»,-պատմում է դեպքին ծանոթ քաղաքացին: