Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը, որը մերկասառույցի պատճառով փակ էր կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար, այժմ բաց է և բեռնատարները կարող են ազատ երթևեկել։

Ստեփանծմինդա-Լարս անցակետի ռուսական հատվածը ևս բացվել է և բեռնատարները մտնում են Վրաստան։

Դեսպանատան հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական հատվածում կա խցանում։