Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործընթացը կարագացվի

Վրաստանց Հայաստան ապրանքների ներմուծման գործընթացը կարագացվի։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։

Հաղորդագրության համաձայն  Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունները շուտով կներդնեն տվյալների էլեկտրոնային փոխանակման համակարգ, որը կարագացնի սահմանին բեռների ստուգման գործընթացը։

Վրացի մաքսավորները Հայաստանի սահմանին ապրանքի մասին տվյալներ հավաքելիս դրանք կգաղտնագրեն թվային կոդով և այն կփոխանցեն հայկական կողմին, որը թույլ կտա հայկական մաքսակետում ապրանքը նորից չզննել (կամ զննել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում)։