Զեմո Փոնիճալայում, պայթյունի վայրում ավարտվել են որոնողափրկարարական աշխատանքները

Ինչպես հայտնել է Առաջին ալիքին Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավարի պաշտոնակատար Շալվա Խուցիշվիլին, որոնողական աշխատանքներն ընթանում էին բավականին բարդ պայմաններում:

«Ավարտվել է փրկարարական միջոցառումը: Աշխատանքներն ընթանում էին բարդ պայմաններում: Պատերը փլուզված էին և աղյուսը թափված, այդ պատճառով, գործընթացը երկար տևեց և փրկարարնեերը իրենց կյանքի գնով, աշխատում էին շատ զգույշ: Հայտնաբերվել են մոր և երեխայի դիակները, որոնք տեղափոխվել են դիարան: Ցանկանում եմ ցավակցել ընտանիքին»,- հայտարարել է Շալվա Խուցիշվիլին:

Զեմո Փոնիճալայում, բնակելի շենքերից մեկում այսօր տեղի է ունեցել պայթյուն: Այս պահի դրությամբ առկա տեղեկության համաձայն, պայթյունը եղել է բնական գազի հավաքվելուց հետո: