Լարսը փակ է եւ ռուսական կողմում կուտակված է ավելի քան 600 մեքենա

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կուտակված է 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա: Այս մասին  տեղեկացնում է NEWS.am-ը հղում անելով ԱԻՆ պաշտոնական կայքին, որը հրապարակել է Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հս. Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացած տեղեկությունը:

ԱԻՆ-ը նաև հայտնում է, որ նոյեմբերի 18-ին ժամը 10:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։