Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ ինտենսիվ ձնամաքրման աշխատանքներից հետո Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է մարդատար ավտոմեքենաների համար։ Կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների երթևեկը դեռևս արգելված է։

Ձյան տեսքով տեղումներն այս պահին դադարել են և հավանականությունը մեծ է, որ օրվա ընթացքում բեռնատարների համար ևս թույլատրելի դառնա երթևեկելը։

Ռուսական կողմում առկա է տրանսպորտային միջոցների հերթ։