Վրաստանի 600 հազարից ավելի քաղաքացիների համար վերացվելու են բանկային պարտքերից

1tv.ge-Վրաստանի 600 հազարից ավելի քաղաքացիների համար վերացվելու են օնլայն կազմակերպությունների և այլ ֆինանսական ինստիտուտների հանդեպ ունեցած պարտավորությունները: Այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա բախտաձեն հայտարարել է կառավարության նիստից առաջ:

Նրա խոսքերով պարտքերի զրոյացման գործողությունը սկսվելու է դեկտեմբերի 15-ին և տևելու է մինչև դեկտեմբերի 31-ը:

Դրա հետ, ինչպես նշել է վարչապետը, պարտքերի զրոյացման գործընթացը իրականացվելու է «Քարթու» հիմնադրամի աջակցությամբ:

«Շնորհակալություն «Քարթու» հիմնադրամին: Եթե ոչ հիմնադրամի աջակցությունը, հնարավոր չէր լինի կյանքի կոչել այս կարևորագույն նախաձեռնությունը: Ցանկանում եմ պարզաբանել, որ այսպես կոչված սև ցուցակում գրանցված պարտքերի համարյա 95 տոկոսը կազմված է պարտքերից, որոնք մնացորդը չի գերազանցում 2000 լարին: Խոսքը վերաբերում է 600 000 քաղաքացու ֆինանսական պարտավորությանը, բանկերի, օնլայն կազմակերպությունների, թե այլ ֆինանսական ինստիտուտների նկատմամբ, որը մոտավորապես կազմում է մեկ ու կես միլիարդ լարի: Այսօրվա որոշմամբ, այս պարտավորությունները զրոյացվելու են: Հատկանշական է, որ այս անվանակարգ են մտնում սոցիալապես անապահով և սահմանափակ կարողություններ ունեցող մեր քաղաքացիները: Այս պահին աշխատանք է ընթանում, պարտք ունեցող անձանց բազայի վրա: Պարտքերի զրոյացման գործողությունը սկսվելու է դեկտեմբերի 15-ին և տևելու է մինչև դեկտեմբերի 31-ը»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն: