Ախալցխայում ի աջակցություն Սալոմե Զուրաբիշվիլու համերգ անցկացվեց

Նոյեմբերի 20-ի առավոտվանից Ախալցխայում Թամարա թագուհու հուշարձանի հարակից տարածքում տեղադրեցին բեմ, որը հատկացված էր նախագահական թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլու աջակցության համերգի համար:

Համերգը սկսվեց երեկոյան ժամը 19:00-ին, որին մասնակցեցին Թիֆլիսից եկած  երգիչները: Երգիչների թվում էին Բեքա Չխեիձեն, Սալոմե Բակուրաձեն, Սալոմե Գոգիաշվիլին, Ջեմալ Սեփիաշվիլին, Աչի Փուրցելաձեն, խումբ «Ալիլո»ն  և անսամբլ «Փորտե»-ն: Համերգի ընթացքում քաղաքացիներին հորդորեցին ընտրություններում մասնակցել և Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին ձայն տալ: