Ախալցխայի ռեֆերալ հիվանդանոցում բնակչությանը անցկացվեց անվճար բժշկական հետազոտում

Նոյեմբերի 21-ին Ախալցխայի ռեֆերալ հիվանդանոցում անցկացվեցին անվճար բժշկական հետազոտություններ՝ սրտաբանական, թոքաբանական, ակնաբուժական, էնդոկրինոլոգիական եւ տարբեր համակարգի սոնոգրաֆիայի ստուգումներ:

Ռեֆերալ հիվանդանոցի տնօրեն Խաթունա Կեկելաշվիլիի խոսքերով՝ նման հետազոտությունները սիստեմատիկ են կատարվում  եւ ընդգրկում են տարբեր ուղղություններ: Բժիշկները Ախալցխա են այցելում Թբիլիսիից, Քութաիսիից, Բաթումիից: Իսկ այսօր ստուգումները անցկացրին չորս տեղական բժիշկ եւ մեկ Թբիլիսիից ժամանած բժիշկ, — նշեց Խաթունա Կեկելաշվիլին:

Ինչպես նշեց  քաղաքացիներից մեկը՝ շատ կարեւոր է, որ հաճախ անցկացվեն նման բժշկական հետազոտություններ, քանզի  բնակչության մեծ մասը հնարավորություն չունի նույնիսկ վճարի նվազագույնը 30 լարի, որպեսզի այցելի բժշկի: Նրա խոսքերով՝ հաճախ նույնիսկ ավելի շատ է հարկավոր: «Շատ լավ է, որ այսուհետ կունենանք այսպիսի հնարավորություն  եւ ժամանակ առ ժամանակ կանցնենք անվճար բժշկական ստուգում»-ասաց քաղաքացին: