Ինչքան շատ բարեփոխումներ կիրականացնի երկիրը, այնքան մեծ կլինի մեր աջակցությունը. Ժան Կլոդ Յունկեր

1tv.ge-Վրաստանի պատրաստակամությունը, խորացնել եվրամիության հետ ինտեգրումը, շատ դրական քայլ է: Ինչքանով շատ բարեփոխումներ կիրականացնի երկիրը, այնքան մեծ կլինի մեր աջակցությունը,-այս մասին եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, Բրյուսելում 2018 թվականի ռազմավարական ծրագրի և ֆինանսական աջակցության ծրագրի համաձայնագրերի ձևակերպումից հետո:

Փաստաթղթերը ստորագրել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:

Ինչպես նշել է Ժան Կլոդ Յունկերը, այսօրվա հանդիպումը հաստատում է, թե որքանով կարևոր է Վրաստանի հետ համագործակցությունը:

«ՈՒրախ եմ հյուրընկալել Վրաստանի կառավարությանը և իմ ընկեր Մամուկա Բախտաձեին եվրահանձնաժողովում, այս առանձնահատուկ միջոցառման համար, քանզի սա մեծ օր է Վրաստանի և Եվրամիության համար: Այսօրվա հանդիպումը հաստատում է, թե որքանով կարևոր է Վրաստանի հետ համագործակցությունը:

Ես Վրաստան առաջին անգամ այցելել եմ այս տարվա մայիսի 26-ին և ինձ համար մեծ պատիվ էր տեսնել վրաց ժողովրդի խիզախությունը և վրաց ժողովրդի ամբիցիաները: Այդ օրը ես ասացի, որ մեր ճակատագրերը փոխկապված են: Վրաստանի պատրաստակամությունը, խորացնել եվրամիության հետ ինտեգրումը, շատ դրական քայլ է: Ինչքանով շատ բարեփոխումներ կիրականացնի երկիրը, այնքան մեծ կլինի մեր աջակցությունը»,-հայտարարել է եվրահանձնաժողովի նախագահը:

Նրա խոսքերով Վրաստանի համար 2014 թվականից տրամադրված ֆինանսական օգնության չափը կազմել է 519 միլիոն եվրո:

Բրյուսելում այսօր տեղի է ունենում Վրաստանի կառավարության և Եվրահանձնաժողովի անդամների մասնակցությամբ բարձր կարգի առաջին հանդիպումը: Ձևաչափը նախատեսում է ոլորտային բնույթի հանդիպումներ Վրաստանի կառավարության անդամների և Եվրահանձնաժողովի մասնակցությամբ:

Բացի այդ, Բրյուսելում այցով գտնվող վարչապետ Մամուկա Բախտաձեն արդեն հանդիպել է եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: