Ձյան առատ տեղումների և մերկասառույցի պատաճառով բեռնատարների համար այժմ փակ է Վերին Լարս տանող ճանապարհը

Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ ձյան առատ տեղումների և մերկասառույցի պատաճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար այժմ փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։

Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։