Այսօր Վրաստանում նշվում է Գիորգոբան `Սուրբ Գեւորգի տոնը

Այսօր Վրաստանում նշվում է  Գիորգոբան `Սուրբ Գեւորգի տոնը, որը քրիստոնեական հավատքի սրբերից է եւ համարվում է Վրաստանում աջակիցը եւ պահապանը: Վրաստանում Սուրբ Գեւորգը ամենապաշտելի սրբերից է:

Վրաստանում Սբ. Գեւորգի տոնը նշվում է տարին երկու անգամ: Առաջինը՝ մայիսի 6-ին եւ երկրորդը՝ նոյեմբերի 23-ին: Վերջինս նշվում է միայն վրացական եկեղեցու կողմից:

Այս օրը Վրաստանում  պաշտոնապես ոչ աշխատանքային օր է: