Վրաստանի բոլոր շրջաններն կունենան զարգացման հավասար հնարավորություններ. Մամուկա Բախտաձե

Ինչպես տեղյակ եք, մեր իշխանության հայտարարած առաջնահերթությունն է, որ Վրաստանի բոլոր շրջաններն ունենան զարգացման հավասար հնարավորություններ, համապատասխանաբար, յուրաքանչյուր քաղաքացու համար ստեղծենք հավասար պայմաններ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Ծնորիում Հանրային կենտրոնի բացման միջոցառմանը, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը:

Նրա խոսքով, շրջանների բնակչության համար միանման պետք է հասանելի լինեն այնպիսի ծառայություններ, ինչպիսին է կրթությունը, առողջապահությունը և սոցիալական ենթակառուցվածքը:

«Այսօր Ծնորիում բացում ենք Հանրային կենտրոն, որն իրոք նվեր է Ծնորիի բնակչության համար: Այս Հանրային կենտրոնն ապահովելու է նույնպիսի որակի ծառայություններ, ինչպիսին ունենք մեր մեծ քաղաքներում:

Լավ է, որ միևնույն ժամանակ կլինի հանդիպումների դահլիճ, որը հնարավորություն կտա, որ այսօրվանից Ծնորիում անցկացվեն կարևոր հանդիպումներ»,- հայտարարել է վարչապետը:

Վարչապետ Մամուկա Բախտաձեն և արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին Սիղնաղի մունիցիպալիտետի Ծնորի քաղաքում բացել են Հանրային կենտրոն:

Ծնորիի Հանրային կենտրոնը Կախեթիում արդեն 10-րդն է: Այն սպասարկելու է քաղաքի մոտ գտնվող 13 գյուղի մոտ 30 000 բնակչի: