Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը հյուրընկալեց մարզիկների ովքեր մարտեր առանց կանոնների մրցաշարում զբաղեցրել են 1-ին տեղը

Այսօր Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը հյուրընկալել էր քաղաքի երեք տղաների՝ Հարություն Պալյանին, Մերուժան Պալյանին և Գևորգ Գրիգորյանին ովքեր սպորտի ասպարեզում՝ մարտեր առանց կանոնների մրցաշարում զբաղեցրել են 1-ին տեղը։

Հոգևոր Տեսչությունը օրհնեց և շնորհավորեց տղաներին հաղթանակի առթիվ:

Հոգևոր Տեսչությունը պատրաստել էր նաև փոքրիկ նվեր(յուրաքանչյուրին 50 լարի) իր չեմպիոնների համար որպես ոգևորություն և պատրաստակամություն հայտնեց հետագայում ևս տղաների կողքին լինել։