Վրաստանի բարձրալեռ բնակավայրերի ցանկը ավելացվելու է

Վրաստանի բարձրալեռ բնակավայրերի ցանկը եւ օրենքով նախատեսված շահառուների թիվը կարող է ավելացվել: Այս հարցը այսօր քննարկել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն  լեռնային շրջանների զարգացման ազգային խորհրդի նիստում:

Կառավարության ղեկավարի հրամանով ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը վերանայելու է լեռնային կարգավիճակ տրամադրելու չափանիշները: Դրանից բացի ծրագրվում է օրենքում ընդլայնել լեռնային շրջանների ցանկը:

Մամուկա Բախտաձեն հանդիպման ընթացքում նաեւ ընդգծել է լեռնային շրջանների խնդիրների նկատմամբ ավելի ուշադիր լինելու կարեւորությունը: Նրա խոսքերով անհրաժեշտ է ժամանակին եւ արդյունավետ կերպով լուծել լեռնային շրջաններում բնակվող բնակչության կարիքները: