Ախալցխայի թիվ 32 ընտրատեղամաս բերվել են ոստիկանության աշխատակիցներ

Ախալցխայի թիվ 32 ընտրատարածք  բերվել  են ՆԳՆ անվտանգության աշխատակիցները: Նրանց ղեկավարությունը 3 ավտոբուսով  իրենց հասցրին ընտրատեղամաս: Ընտրատարածքային հանձնաժողովում  ասում են,  որ 60 անձ հատուկ ցուցակում են և նրանք ընտրատեղամաս են հաճախել քվեարկելու  համար:

Իրակլի Բարձիմաձեի խոսքերով անվտանգության ոստիկանության աշխատակիցներին, բարձրաստիճան պաշտոնյաները կոչ են անում քվեարկել Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին: