Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է 59,52%

Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել Սալոմե Զուրաբիշվիլին, ով վայելում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվության համաձայն, այս պահի դրությամբ հաշվարկվել են երկրի բոլոր ընտրատարածքների ձայները: Նախագահի կին թեկնածում Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ձայների 59,52%, որ կազմում է 1 147 627 ձայն: Նույն տեղեկատվության համաձայն «Ազգային շարժման» նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն ստացել է 780 633 ձայն, ինչը կազմում է ընդհանուր ձայների 40,48%-ը: