Կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար այժմ փակ է Վերին Լարս տանող ճանապարհը

Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար այժմ փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Այս  մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։

Մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է։

Խնդրում և հորդորում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով։