Միասնական ազգային շարժման աջակիցները խաղաղ ցույցին միացել են նաեւ Սամցխե-Ջավախքից

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին  «Ուժը միասնության մեջ է» միասնական ընդդիմությունը կազմակերպել է բողոքի ցույց Ռուսթավելի փողոցի վրա ազգային ժողովի շենքի մոտ : Նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեն  նոյեմբերի 29-ին  հայտարարել էր խաղաղ ցույցի մասին եւ աջակիցներին կոչ արեց  միանալ ցույցին:

Խաղաղ բողոքի ցույցին ընդդիմության աջակիցները միացել են նաեւ Ախալցխայից: Ստացված տեղեկատվության համաձայն ընդդիմության Ախալցխայի առաջնորդները  եւ Միասնական ընդդիմության աջակիցները առավոտվանից էին միացել  ցույցին:

Միասնական ընդդիմությունը պահանջում է  արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում եւ ըստ պահանջի այն պետք է անցկացվի համամասնական կարգով:

Ինչպես հայտարարում են Միասնական ընդդիմության ներկայացուցիչները՝   նրանք  պայքարելու են մինչեւ վերջ  օրենքի շրջանակներում, որպեսզի  վերականգնեն արդարությունը եւ իրականացնեն պետության համար դրական բարեփոխումներ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Վրաստանում անցկացվել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որի ժամանակ համոզիչ հաղթանակ էր տարել իշխանության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին: