Միասնական ընդդիմությունը «Ուժը միասնության մեջ է» այսօր բողոքի ակցիա կանցկացնի Թբիլիսիում

Միասնական ընդդիմությունը «Ուժը միասնության մեջ է» այսօր բողոքի ակցիա կանցկացնի Թբիլիսիի Ռուստավելի փողոցի վրա խորհրդարանի շենքի առջեւ: Հանրահավաքը  նախատեսված է ժամ 15: 00-ին:

Միավորված ընդդիմության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն բողոքի հանրահավաք անցկացնելու մտադրության մասին հայտարարել է նյեմբերի29-ին։

Նրա խոսքերով, դա իշխանությունների համար հասարակության ձայնը լսելու ձեւերից մեկն է: Վաշաձեյի խոսքերով  Վրաստանը  չունի նախագահ, իսկ նոյեմբերի 28-ին Վրաստանում ոչ մի ընտրություն տեղի չի ունեցել, ընդգծելով կեղծիքների զանգվածային փաստերը, ընտրողների նկատմամբ ճնշումը, շանտաժը, հարկադրանքը եւ կաշառակերությունը։ Վաշաձեն նշում է, որ դրա մասին նույնպես փաստվու է ընտրությունները դիտարկող միջազգային կազմակերպությունների զեկույցներում: