Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ ինտենսիվ ձնամաքրման աշխատանքներից հետո Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հիշեցնենք, որ  երեկ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար փակ էր Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը: