Նինոծմինդայի Փոկա գյուղում երիտասարդ է սպանվել

Այսօր, ժամը 15: 00-ի սահմաններում Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղում հրազենից սպանվել է 1985 թ. ծնված Խ.Տ.-ն: Սպանությունը տեղի է ունեցել Հասարակական կենտրոնի շինության մոտ: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը օպերատիվ կերպով ձերբակալել է 1986 թ. ծնված Գ.Մ.-ին, որը մեղադրվում է Խ.Տ.-ին հրազենով սպանելու մեջ:

Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները Նինոծմինդայի շրջանում օպերատիվ-հետաքննչական միջոցառումների արդյունքում ձերբակալել են Գ.Մ.-ին: Ոստիկանությունը պարզել է, որ Գ.Մ.-ն կրակել է իր համագյուղացու վրա վրեժխնդրության դրդապատճառով, քանզի նախկինում նրանք կոնֆլիկտի մեջ են եղել միմյանց հետ:

Կասկածյալը արդեն ընդունել է իր մեղքը: ՆԳՆ հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 108-րդ հոդվածով՝ «Կանխամտածված սպանություն», որը ենթադրում է ազատազրկման պատիժ 7-15 տարի ժամկետով:

Նկարը nor.ge կայքից: