Կորել է կապը ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ

Ս.թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Այս մասին հաղորդում է tert.am լրատվական կայքը։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրիի օդանավակայանից:

Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ:

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կորած ինքնաթիռում 2 հոգի է եղել: