Ախալցխայի կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Ես եւ Շեքսպիրը, սոնետների երեկո» միջոցառում

Ախալցխայի կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Ես եւ Շեքսպիրը, սոնետների երեկո» միջոցառում: Գեղեցիկ դեկորացիայի ֆոնի վրա երիտասարդները ներկայացրեցին մեծ անգլիական բանաստեղծի եւ դրամատուրգի Ուիլյամ Շեքսպիրի կենսագրականը եւ հրավիրված հյուրերի համար կարդացին նրա սոնետաները: Միջոցառումը տեղի էր ունենում դասական գեղեցիկ մեղեդի ներքո:

Երեկոն կազմակերպել էր Ախալցխայի քաղաքապետարանի մշակույթի բաժնի կողմից: