Մ. Բախտաձե. Կառավարման ապակենտրոնացումը և լիարժեք տեղի ինքնակառավարման ստեղծումն է մեր կարևորագույն խնդիրներից մեկը

Կառավարման ապակենտրոնացումը և լիարժեք տեղի ինքնակառավարման ստեղծումն է մեր կառավարության կարևորագույն խնդիրներից մեկը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Վրաստանի պետական և տեղի իշխանության ինստտիտուցիոնալ երկխոսության գլխավոր ֆորումին խոսքով ելույթ ունենալիս: Այս մասին հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը:

«Ողջունելի է, որ այսօր խորհրդարանը հյուրընկալում է կարևոր համաժողով, որի նպատակն է նպաստել ապակենտրոնացման, ինքնակառավարման զարգացման և կառավարման համակարգի լիարժեք գործընթացին:

Ինչպես նշեց խորհրդարանի նախագահը, Վրաստանում և վրացական ժողովրդավարությունում ինքնակառավարումը մշտապես ունեցել է առանձնահատուկ դեր և խորհրդանշական է, որ այսօրվա մեր տեսլականը համապատասխանում է մեր նախնիների տեսլականին, Առաջին Հանրապետությանը, թե ինչպես էին նրանք ցանկանում Վրաստանում զարգացնել ինքնակառավարումը»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Նրա խոսքով, կառավարման ապակենտրոնացումը և լիարժեք տեղի ինքնակառավարման ստեղծումը պետք է իրականացվի կառավարության ակտիվ ներգրավվածությամբ, խորհրդարանի հետ սերտ համագործակցությամբ, ինքնակառավարումների հետ խորհրդակցություններով և միևնույն ժամանակ քաղաքացիան հանրության մասնակցությամբ:

«Կարևոր է, որ բոլորս առավելագույն կետպով կիսենք ապագա բարեփոխումների ոգեշնչումը և հետևողականորեն աշխատենք այս ճանապարհին՝ ընդհանուր հաջողության համար:

Ինչպես գիտեք, այս տարի լրանում է Վրաստանում ինքնակառավարման ընտրությունների անցկացման 100-րդ տարելիցը և խորհրդանշական է, որ այս տարի ձևավորում ենք ապակենտրոնացման միջին ժամկետով ռազմավարության փաստաթուղթը և որ կարևոր է, սկսում ենք ֆիսկալ ապակենտրոնացման գործընթացը»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: