ՋԱՀ-ը տրամադրեց դրամաշնորհ Նինոծմինդայի «Շինկիոկուշին» կարատեի ակումբին

Վերջերս «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը տրամադրել է դրամաշնորհ (բարերար՝ Սերգեյ Վանցյան) Նինոծմինդայի շրջանի  մարզադպրոցի «Շինկիոկուշին» կարատեի  ակումբի սենսեյ Սամվել Դարբինյանին ակումբի մարզիկներին հարվածների փորձարկման մարզահագուստ գնելու և ակումբի այլ կարիքները հոգալու նպատակով: Նշենք, որ մարզական գույքն արդեն ձեռք է բերվել:

«Շինկիոկուշին» կարատեի ակումբում այժմ մարզվում է 6 տարեկանից բարձր 80 մարզիկ, որոնցից 20-ը Հայաստանի բազմակի չեմպիոն են, 10-ը՝ միջազգային, կան նաև Վրաստանի չեմպիոններ և Կովկասի առաջնության մրցանակակիր: Այժմ մարզիկները ներդնում են իրենց կարողություններն ու հմտությունները Եվրոպայում ևս հաղթանականեր գրանցելու համար:

Նշենք նաև, որ վերջերս բարեհաջող հանձնելով որակավորման միջազգային քննությունը՝ Սամվել Դարբինյանը Ճապոնիայից ստացել է «Շինկիոկուշին»  կարատեի սև գոտի 2-րդ դան՝ Ջավախքում այս մարզաձևում հանդիսանալով միակ մարզիկը, որը նման հաջողություն է գրանցել:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը խրախուսում է Ջավախքում մարզական կյանքի ակտիվացումը, մասնավորապես  տվյալ մարզաձևինը, որը նպաստում է պատանիների բարոյահոգեբանական կայունությանը ու ֆիզիկական առողջությանը, և կոչ անում բոլոր հայրենակիցներին, որոնք ցանկանում են աջակցել ակումբին և նպաստել սպորտաձևի զարգացմանը, կապ հաստատել մեզ հետ: