Սպիտակի երկրաշարժից անցել է 30 տարի

1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11։41-ին, տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը, որը հողին հավասարեցրեց Սպիտակ քաղաքը։ Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը, Կիրովականը, Ստեփանավանը, բազմաթիվ ավաններ ու գյուղեր։

Զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, մոտ 20 հազար մարդ վիրավորվեց, 530 հազար մարդ էլ մնաց անօթևան։ Ավերվեցին բնակելի շենքեր, ուսումնական և բուժհաստատություններ։ Ավերվեց ավելի քան 170 արդյունաբերական ձեռնարկություն։ Աղետի գոտու ողջ մակերեսը կազմել է 10 հազար քառակուսի կմ։

Աղետից հետո Հայաստանին օգնության ձեռք են մեկնել աշխարհի 113 երկրներ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։

Աղետից 30 տարի անց անօթևանների մի մասն ապահովվել է բնակարաններով, սակայն դեռ կան ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներ։