Հայազգի Կարինեն, փողոցից գտնելով 37 000 $, այն վերադարձրել է տիրոջը

Օրեր առաջ մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որ թբիլիսցի ուսանողուհին, փողոցից գնտելով 37․000 դոլար գումար, այն ոստիկանության միջոցով հանձնել է տիրոջը։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ այդ ազնվագույն քայլի հեղինակը մեր հայրենակցուհի, ծնունդով Ջավախքից Կարինե Բագիրյանն է, ում այսօր ընդունել է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը։

Դեսպան Սադոյանը շնորհակալություն է հայտնել Կարինեին նման ազնվություն ցուցաբերելու և բոլորին հիանալի օրինակ ծառայելու համար։ Նա հայտնել է, որ մերօրյա աշխարհում նման մարդկային քայլն ի ցույց է դնում, որ ազնվությունը և բարությունը դեռևս չեն նահանջել և կարևորագույն տեղ են զբաղեցնում մեր կյանքում։

Կարինե Բագիրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ցուցաբերված վերաբերմունքի համար։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանատան մամլո հաղորդագրությունից։